ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Կուսակցությունները քաղաքական համակարգի ամենակարևոր բաղադրիչներն են

Կուսակցությունները քաղաքական համակարգի ամենակարևոր բաղադրիչներն են
09.06.2023 | 16:29

-ՈՒ՞մ է ձեռնտու մեր մեջ տարածել ընկճախտ, թե մենք «դավաճան ազգ ենք», թե մենք «անպետք ենք» և այլն։

-Բացառապես մեր թշնամիներին, որպեսզի թույլ չտան ուժեղ զգալ, ամրանալ սեփական հողի վրա ու պայքարել։ Որպեսզի թերահավատ լինենք ու թերահավատությամբ ինքնակործանվենք։

-ՈՒ՞մ է ձեռնտու մեզ քաղաքականապես զրոյացնել այնպիսի հիմարություններ մեր մեջ տարածելով, թե իբր քաղաքականությունը վատ բան է, կուսակցությունները վատ բան են, դրանք մեզ պառակտում են ու էսպիսի հիմարություններ։ Հաճախ նաև մեջբերումներ են անում մեր մեծերից, ովքեր նախորդ դարասկզբում այո՛, դատապարտում էին բազմաթիվ կուսակցությունների առկայությունը, առանց հաշվի առնելու, որ այդ քննադատությունը վերաբերվում էր պետականություն չունեցող ժողովրդին, որի միակ խնդիրը այդ պահին ազգային-ազատագրական պայքարն էր։

-Բացառապես ձեռնտու է օրվա իշխանություններին և թշնամուն։

Օրվա իշխանությունները մշտապես ունեն քաղաքական կապիտալ և մինիմալ ընտրողների բանակ` վարչական ռեսուրսի օգտագործման շնորհիվ։ Վարկաբեկելով կուսակցություններն ու քաղաքական գործընթացները, նրանք մնում են անմրցելի, հետևաբար միշտ հաղթող, դա է վկայում նաև Հայաստանի ամբողջ պատմությունը ` ընտրությունների միջոցով երբեք իշխանություն չի փոխվել Հայաստանում (կուլիսային փոխանցումը հաշիվ չի):

Կուսակցությունները քաղաքական համակարգի ամենակարևոր բաղադրիչներն են, որոնք ապահովում են ժողովրդի մասնակցությունը պետության կառավարմանը։ Դրանք կազմակերպված գաղափարական, մարդկային, նյութական ուժ են, որոնք ապահովում են քաղաքական համակարգի կենսունակությունը։

Այլ հարց է, որ կուսակցությունների գոյությունը վարկաբեկելու համար հաճախ ստեղծվում են մանր ու վարկաբեկված դեմքերով կուսակցություններ, որպեսզի հասարակությունը կորցնի հետաքրքրությունը այդ ինստիտուտի նկատմամբ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5391

Մեկնաբանություններ